10 հուլիսի 2012 - 13:11 AMT
Երկաթուղային երթևեկությունը Ճապոնիայում վերականգնվել է

Բարձր սեյսմիկ ակտիվությունը պահպանվում է Ճապոնիայի գլխավոր Խոնսյու կղզու Նագանո պրեֆեկտուրայի հյուսիսում, որտեղ այսօր տեղի է ունեցել 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Որից հետո գրանցվել է ևս երեք բավական զգալի ցնցում:

Ամենաուժեղի մագնիտուդը 3,9 էր:

Առաջին երկրաշարժից հետո ժամանակավորապես անջատվել էր Տոկիոն Նիիգատա նավահանգստի և Ճապոնական ծովի ափին կապող արագընթաց գնացքների համար նախատեսված երկաթուղու էլեկտրաէներգիան: Երթևեկությունն այժմ վերականգնվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: