10 հուլիսի 2012 - 14:18 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի ձգտում պահպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը

Մոսկվան հերքել է այն մտայնությունը, թե Ռուսաստանը ձգտում է պահպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը: Համապատասխան հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, միջազգային ոչ մի համաժողով իրավունք չունի որոշելու Սիրիայի նախագահի ճակատագիրը: :