10 հուլիսի 2012 - 13:25 AMT
Իսրայելի նախկին վարչապետն արդարացվել է երեք կոռուպցիոն գործերից երկուսով

Երուսաղեմի շրջանային դատարանը արդարացրել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուրդ Օլմերտին երեք կոռուպցիոն գործերից երկուսով:

Նա մեղավոր է ճանաչվել միայն Ներդրումների կենտրոնում քաղաքական նշանակումների մասին գործով հանրային վստահությունը խախտելու մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Օլմերտի դեմ կոռուպցիոն մեղադրանքով գործերը հարուցվել էին 2007թ., իսկ 2008թ. նա դարձավ Իսրայելի առաջին վարչապետը, որը տիպված էր հրաժարական տալ քրեական հանցագործությունների մեջ մեղադրանքների պատճառով: