10 հուլիսի 2012 - 14:46 AMT
Ռումինիայի նախագահը լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակին

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, որը ՍԴ որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից, երեքշաբթի իր լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակ Կրին Անտոնեսկուին, հայտնում է ՌՒԱ Նովոստի գործակալությունը:

Իշխանության փոխանցման արարողակարգն անցել է փակ դռների ետևում:

Ռումինիայի խորհրդարանը հուլիս 6-ին քվեարկել է Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու օգտին՝ համարելով, որ նրա գործողությունները հակասում են սահմանադրությանը: Անտոնեսկուն համարվում է նախագահի պաշտոնակատար:

Այժմ առաջիկա 30 օրում երկրում համաժողովրդական հանրաքվե կանցնի նախագահին իմպիչմենտի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների, դա տեղի կունենա հուլիսի 29-ին: