Հայաստանից արտահանվել է 8 430 տոննա ծիրան

Հայաստանից արտահանվել է 8 430 տոննա ծիրան

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 10-ին խորհրդակցության էր հրավիրել պտուղ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն արտահանման հետ կապված խնդիրների քննարկումն էր, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Մասնակիցները նշեցին , որ նախապատրաստական փուլի հետ կապված դժվարությունները հաղթահարված են, ուստի արտահանման գործընթացը կազմակերպված է իրականացվում:

Հուլիսի 10-ի դրությամբ արտահանվել է 8430 տոննա ծիրան, այն դեպքում, երբ ամբողջ 2011 թվականին արտահանվել է ընդհամենը 7031 տոննա: Ծիրանի արտահանումները շարունակվում են, և մինչև բերքաշրջանի ավարտը արտահանման ծավալները զգալիորեն կաճեն:

Նախարարն արտահանողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այս տարի առատ է նաև դեղձի բերքը, մասնավորապես նշելով, որ նախօրյակին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր հրաշալի ու հարուստ բերք է հասունանում;

Արտահանողները հավաստիացրեցին նախարարին, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---