Ֆրանսիայում ձերբակալվել է մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած տղամարդը

Ֆրանսիայում ձերբակալվել է մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած տղամարդը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի արվարձան Վիտրի սյուր Սենի մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած զինված տղամարդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի առավոտյան անհայտ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ, որտեղ մանկական ճամբար է գործում ամռանը, և պատանդ էր վերցրել մկ քանի մարդու, այդ թվում 4 երեխաների:

Պատանդ երեխաներից մեկի ծնողը համոզել է ոճրագործին ազատ արձակել բոլորին՝ մնալով հանցագործի հետ: Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում վերջին պատանդը ևս անվնաս ազատ է արձակվել, որից հետո նա ձերբակալվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---