Սիրիայի ընդդիմությունը բացառում է երկխոսությունը Ասադի ռեժիմի հետ

Սիրիայի ընդդիմությունը բացառում է երկխոսությունը Ասադի ռեժիմի հետ

PanARMENIAN.Net - Սիրիայում չի կարող ոչ մի երկխոսություն լինել իշխող ռեժիմի հետ, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կոդմանին հավելել է, որ այժմ քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ԱՊԼ առաջարկած քաղաքական մեխանիզմը, որը պետք է ընդունվի ՄԱԿ ԱԽ կողմից:

«Մենք կողմ ենք ցանկացած բանակցությունների, ոչ թե երկխոսության, այլ բանակցությունների ՄԱԿ հովանու ներքո»,-ասել է նա: Ըստ նրա, Սիրիայի ընդդիմությունը եկել է բացատրելու, թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---