Հուլիսի 11-ին Հայաստանում կնշեն Երկվորյակների օրը

Հուլիսի 11-ին Հայաստանում կնշեն Երկվորյակների օրը

PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսի 11-ին 18:30-ին միջազգային փաստագրական «THE TWINS. Երկվորյակներ» նախագիծը կազմակերպում է նշանակալի իրադարձություն: Երևանում բնակվող շուրջ 40 զույգ երկվորյակներ կհավաքվեն Կասկադի աստիճանների մոտ, որտեղ եզակի կոմպոզիցիա կկազմվի՝ ստեղծելու համար պատմական լուսանկար:

Նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան, աշխատելով տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր երկվորյակների փաստագրական կադրերեի վրա, եղել է նախկին խորհրդային երկրներում ու եվրոպական երկրներում: Ժամանակակիցների դեմքերը եզակի լուսանկարչական ալբոմի, ինչպես նաև «THE TWINS. Երկվորյակներ» փաստագրական ֆիլմի նկարահանման համար հիմք կծառայեն:

Միջոցառումը տեղի կունենա Գաֆէսճյան արվեստի կենտրոնի և «Аurora 100.6 Fm» ռադիոկայանի աջակցությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---