10 հուլիսի 2012 - 16:08 AMT
Ռուսական նավատորմն ուղղություն է վերցրել դեպի սիրիական Տարտուս նավահանգիստը

Ռուսական նավատորմը ուղղություն է վերցրել դեպի սիրիական Տարտուս նավահանգիստը: Նավատորմում ընդգրկված են մեծ հականավակային «Ծովակալ Չաբանենկո» նավը և երեք մեծ դեսանտային նավ, որոնք Սեվերոմորսկից ուղևորվել են դեպի Միջերկրական ծով, որտեղ մտնելու են նաև սիրիական Տարտուս նավահանգիստը, հայտնում է «Ինտերֆաքսը»: