10 հուլիսի 2012 - 15:32 AMT
«ԶԱԶ-Սենա»–յի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա մի տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց

Ոստիկանության Մաշտոցի բաժնում երեկ` հուլիսի 9–ին, հաղորդում է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:

Պարզվել է, որ «ԶԱԶ-Սենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հիշյալ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: