10 հուլիսի 2012 - 15:58 AMT
ՏՀԶԿ զեկույց. Համաշխարհային տնտեսության զարգացումը կդանդաղի, բացառությամբ Բրազիլիայի

Աշխարհի խոշորագույն երկրների տնտեսության զարգացումը կդանդաղի առաջիկա ամիսներին, միակ բացառությունը Բրազիլիան կլինի: Նման եզրակացության են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ փորձագետները: Գործարար ակտիվության գործակիցը կնվազի 34 երկրներում, այդ թվում նաև Չինաստանում, Հնդկաստանում ու Ռուսաստանում:

Տնտեսության զարգացումը արգելակող հիմնական խնդիրը շարունակում է մնալ եվրոյի գոտու անկայունությունը, որի մեջ 17 երկիր է մտնում:

Սակայն, սպառողների և ընկերությունների տեսանկյունից կա նաև դրական կետ՝ նավթի էժանացումը, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: