10 հուլիսի 2012 - 19:44 AMT
Սիրիական բանակը հետ է մղել լիբանանյան ահաբեկիչների մի քանի գրոհներ

Սիրիական բանակը հետ է մղել լիբանանյան ահաբեկչական խմբավորումների մի քանի զինված գրոհներ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, գրոհայինները կրակ են բացել սահմանամերձ անցումային շրջաններում` Խորմուշում, Էլ-Արմուտում, Էլ-Արիդայում, ինչպես նաև Աբու Սուվեյիդ և Քումար կամուրջներից:

Հսկիչ կետերում գտնվող սիրաիցի զինծառայողները պատասխան կրակ են բացել: Հրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ սահմանապահ: