10 հուլիսի 2012 - 20:02 AMT
Բարաք Օբաման առաջարկել է իր մրցակից Ռոմնիին հրապարակել իր եկամուտների մասին տվյալներ` նախքան նախագահական ընտրությունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է իր մրցակից հանրապետական Միտտ Ռոմնիին հրապարակել իր եկամուտների մասին տվյալներ` նախքան նախագահական ընտրությունները:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, համապատասխան հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է հուլիսի 9-ին` WMUR ալիքին տված հարվազրույցում:

Օբամայի խոսքով նախագահի թեկնածուի համար շատ կարևոր է, որ ընտրողներն իմանան, թե ով է նա և ինչ է արել:

Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին ավելացել է Vanity Fair ամսագրի հրապարակումից հետո, որտեղ նշվում է, որ Ռոմնին կարող էր օգտագործել «մութ սխեմաներ»` հարկեր վճարելուց խուսափելու համար:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ նոյեմբերի 6-ին: