10 հուլիսի 2012 - 20:24 AMT
Հոսեպ Գվարդիոլան Ռուսաստանի հավաքականի մարզչի հավակնորդներից է

ՌՖՄ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մարզիչների ցուցակը, որոնց հետ բանակցություններ կանցկացվեն` Ռուսաստանի հավաքականի հետ աշխատանքների վերաբերյալ:

Ցուցակում ներառվել են 13 մարզիչներ, այդ թվում` «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Մարչելլո Լիպպին:

Ռուսաստանւի հավաքականի մարզիչը պաշտոնը թափուր է մնացել Դիկ Ադվոկատի հեռանալուց հետո: Հոլանդացի մասնագետի ղեկավարությամբ հավաքականը չկարողացավ դուրս գալ Եվրոպայի առաջնության А խմբից` զիջելով Չեխիային և Հունաստանին: