10 հուլիսի 2012 - 21:01 AMT
Ոստիկանությունում մուտքագրվել է նույնականացման քարտ ստանալու 726 և կենսչափական անձնագիր ստանալու 445 դիմում

«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչև 09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ: