27 հոկտեմբերի 2004 - 18:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՀԱԿԱՃԱՌԱԳԱՅԹԻՉ ՊԱՇՏՊԱՆԻՉՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանն արտադրում է հակաճառագայթիչ պաշտպանիչներ Եվրոպայի նոր ատոմային ռեակտորների համար: Արտադրությունը կազմակերպվել է «Էներգահամալիր» ՍՊԸ ձեռնարկության հիման վրա, որը շահել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) հայտարարած հայտամրցույթը: Ինչպես երեկ լրագրողներին է հաղորդել ՍՊԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, արդեն արտադրվել է 18 տոննա քաշով 3 պաշտպանիչ, իսկ ընդամենը նախատեսվում է արտադրել 40 տոննա պաշտպանիչ, որոնք հանդիսանում են ատոմային ռեակտորների կար-որագույն տարրը: Նրա խոսքերով, այդ պատվերը շահավետ չէ «Էներգահամալիր» ՍՊԸ համար, քանի որ տարվա ընթացքում պղնձի համաշխարհային գները բարձրացել են - ընկերությունը չի ստանա շահույթ: Սակայն, ինչպես նշել է Կ.Կարապետյանը, այդ պատվերն ունի պետական նշանակություն: