11 հուլիսի 2012 - 11:49 AMT
Fitch-ը հաստատել է ԱՄՆ վարկային վարկանիշը AAA մակարդակում, իսկ կանխատեսումը «բացասական է»

Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը հաստատել է ԱՄՆ վարկային վարկանիշը AAA մակարդակում, սակայն կանխատեսումը «բացասական է»: Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ բարձրագույն վարկանիշը հենված է դիվերսիֆիկացված և հարուստ տնտեսության, ճկուն դրամավարկային քաղաքականության վրա, որին նպաստում է նաև ֆինանսավորման ճկունությունը, որով ամրագրվում է ԱՄՆ դոլարի որպես համաշխարհային ռեզերվային արժույթի կարգավիճակը»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: