11 հուլիսի 2012 - 11:08 AMT
Սերբիայի նոր կառավարությունը կձևավորվի հուլիսի 24-ին

Սերբիայի նոր կառավարությունը կձևավորվի հուլիսի 24-ին: Համաձայնությունն այդ մասին երեքշաբթի երեկոյան ստորագրել են երկրի 5 քաղաքական կուսակցությունների առաջնորդները, որոնք խորհրդարանական մեծամասնություն ունեն, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը:

Որպես գլխավոր ուղղություն առաջիկա տարիներին կոալիցիայի առաջնորդները նշեցին տնտեսության առողջացումը, պայքարը կրիմինալի, ահաբեկչությունների և կոռուպցիայի դեմ:

Կոլեկտիվ պայմանագրում ասվում է, որ Բելգրադը չի ճանաչում 2008թ. միակողմանի կարգով անկախություն հռչակած Կոսովոյի անկախությունը, սակայն շարունակում է երկխոսությունը Պրիշտինայի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: