11 հուլիսի 2012 - 12:24 AMT
Սին Սին հսկայական պանդայի ձագը սատկել է թոքերի բորբոքումից

Վերջին 24 տարում առաջին անգամ ճապոնական «Ուենո» կենդանաբանական այգում ծնված հսկայական պանդայի ձագը սատկել է: Այդ մասին այսօր հայտնել են այգու վարչակազմում: Ողբերգական մահվան պատճառը բժիշկները համարում են թոքերի բորբոքումը:

Սին Սին պանդայի ձագը ծնվել էր հուլիսի 5-ին և լավ էր իրեն զգում: Նրա ծնունդը տոն էր ողջ երկրի համար, իսկ ճապոնացիները դա «լավ նշան էին համարում»: Մի քանի օր շարունակ ճապոնական ԶԼՄ-ները պատմում էին ձագի մասին: Սակայն այսօր առավոտյան նա անշնչացած է հայտնաբերվել: Բժիշկները մահվան պատճառ են համարում թոքերի բորբոքումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: