11 հուլիսի 2012 - 11:40 AMT
Դեղորայքային թունավորումից հիվանդանոց են տեղափոխվել 2 և 19-ամյա բնակիչներ

Դեղորայքային թունավորումով երեկ` հուլիսի 10-ի երեկոյան «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի ՀԱ Բ-2 թաղամասի 42/1 շենքի 54-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Լևոն Գևորգյանը: Բժիշկների գնահատմամբ, երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: Դեղորայքային թունավորման մեկ դեպք է գրանցվել նաև այսօր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նանսենի 9 շենքի 18-րդ բնակարանի բնակչուհի` 1993 թ. ծնված Մ. Փիլոյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: