27 հոկտեմբերի 2004 - 22:34 AMT
ՈՒԵԼՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի քաղաքային խորհուրդը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Ըստ ադրբեջանական «525» թերթի, դրա հետ կապված, քաղխորհրդի անդամ Ռոդնի Բերմանը հայտարարել է, որ 2005 թվականին Կարդիֆում կտեղադրվի ցեղասպանության զոհերի հուշարձան: Դա հնարավոր է դարձել Հայաստան-Ուելս բարեկամական խմբի վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկած գործունեության շնորհիվ: Նշենք, որ խմբի անդամներն այդ քայլը գնահատել են որպես Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված նախնական փուլ: