Ալեքսանդր Իսկանդարյան. Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին11 հուլիսի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին քաղաքացիական բողոքները Հայաստանում, մասնավորապես, պայքարը Մաշտոցի պուրակի համար, բողոքներն ընդդեմ «Հարսնաքարում» տեղի ունեցած բժիշկ Վահե Ավետյանի սպանության, վկայում են, որ երկրում ձախ հայացքներ են ձևավորվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, մեր քաղաքացիական ակտիվիստները պահում են իրենց այնպես, ինչպես դասական «նոր ձախերը» Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Իսկանդարյանը մասնավորապես առանձնացրեց նրանց պայքարը բնապահպանության համար, բողոքները հին շինությունների քանդման դեմ, սոցիալական արդարության պահանջները: Իսկանդարյանը հավելել է, որ մասնավոր հարցերում, որոնք սպառնալիք չեն քաղաքական համակարգի համար, իշխանությունները զիջումների կգնան: Նա հայտարարեց նաև, որ չի կարծում, թե մինչ նախագահական ընտրությունները քաղաքացիական շարժումը կվերածվի որևէ լուրջ քաղաքական ուժի՝ նշելով, որ նրանք առիթից առիթ են գործում: Քաղաքագետը նաև հորդորել է չհամեմատել այդ բողոքները արաբական գարնան հետ՝ նշելով, որ հայաստանյան իրադարձություններն ավելի նման են Լատինական Ամերիկայում կատարվող երևույթներին: Ըստ նրա, «արաբական գարուն» տերմինը հորինել են որոշ լրագրողներ ու քաղաքագետներ, դա ընդհանուր երևույթ չէ և տարբեր երկրներում ժողովրդական ընդվզման համար տարբեր հիմքեր կային: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |