11 հուլիսի 2012 - 13:32 AMT
Թուրքագետ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծն այս անգամ կընդունվի

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այն կարծիքին է, որ այս անգամ Ֆրանսիան վերջապես կընդունի Հայոց ցեղասպանությանը ժխտումը քրեականցնող օրինագիծը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց թուրքագետը` նշելով, որ, եթե երկրորդ անգամ մերժվի նախագիծը, ապա Ֆրանսիայի հեղիանկությունը դրանից հաստատ չի բարձրանա:

«Պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիան և Թուրքիան տարբեր դիրքեր ու կշիռներ ունեցող երկրներ են և թուրքերը գիտեն, որ Ֆրանսիայի վրա ազդելու իրենց հնարավորությունները շատ սահմանափակ են»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ բանաձևը պետք է դիտարկել որպես Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում զսպելու գործիք: Քաղաքագետի կարծիքով, նոր բանաձևը որոշակի փոփոխություններով է լինելու, քանի որ նախորդը Սահմանադրական դատարանի կողմից մերժվել է, և Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հենց այդ փոփոխությունների համար է պետք դիտարկել: