Օլիմպիական կրակը հասել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դղյակ

Օլիմպիական կրակը հասել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դղյակ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Օլիմպիական կրակը դիմավորել է Վինձորի դղյակում, ուր այն ներս է տարել նեթբոլի 74-ամյա լեգենդ Ջինա Մակգրեգորը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մակգրեգորը հորդառատ անձրևի տակ է ընկել: «Առավոտյան իմ տեսքն ավելի լավն էր»,-ասել է նա թագուհուն:

Օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցել է նաև թեթև ատլետիկայի մարզիկ 83-ամյա Ռոջեր Բանիսթերն ու հայտնի լողորդ Սթիվ Ռեդգրեյվը:

Կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---