Սիրիայի ընդդիմություն. Իշխանությունների հետ երկխոսության մասին խոսք լինել չի կարող

Սիրիայի ընդդիմություն. Իշխանությունների հետ երկխոսության մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը պատրաստ չէ երկխոսության գնալ, քանի դեռ Բաշար Ասադը վայր չի դրել իր լիազորությունները: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասետ Սեյդան ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ավարտին:

«Ցանկանում եմ հաստատել սիրիական ընդդիմության անունից, որ երկխոսության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ասադը չի հեռացել: Ռուսաստանն այլ տեսակետ ունի, սակայն մեր դիրքորոշումն այսօր լսեցին»,-ասել է Աբդել Բասետ Սեյդան:

Սեյդան նշել է, որ ՄԱԿ ԱԽ միջամտությունը սիրիական հակամարտությանը «թույլ կտար հանգուցալուծել այն», սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---