11 հուլիսի 2012 - 16:52 AMT
ՊՆ կենտրոնական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում երեկ` ժամը 19:30-ի սահմաններում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ., 2012-1 զորակոչ, Վարդենիսի զ/կ):

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, շարքային Հակոբ Սարգսյանը 06.07.2012թ. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:

Կատարվում է հետաքննություն: