11 հուլիսի 2012 - 17:33 AMT
Հելսինկին մտահոգված է եվրոյի ճակատագրով

Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենը հայտարարել է, որ միասնական եվրոպական արժույթը վտանգավոր վիճակում է հայտնվել: Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենը եվրոյի հետ կապված իրավիճակը շատ վտանգավոր է անվանել, հայտնում է «Ինտերֆաքսը» ֆինական ԶԼՄ-ների վրա հղումով: Նրա կարծիքով, իրավիճակը հիշեցնում է 2010թ. մայիսը, երբ «եվրոյի վիճակը նույնքան մռայլ էր» և երբ Հունաստանն առաջին անգամ հայտնվեց կործանման եզրին:

Ըստ Ֆինլանդիայի վարչապետի, պատճառը լարվածությունն է Հյուսիսային և Հարավային Եվրոպայի միջև, որպես օրինակ նշելով Ֆինլանդիայի ու Իտալիայի հարաբերությունները: