11 հուլիսի 2012 - 17:22 AMT
«Ոսկե ծիրան». Դանիացի պրոդյուսերը դասախոսություն է կարդացել փառատոնի մասնակիցների համար

Այսօր` հուլիսի 11-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում դանիացի հայտնի կինոպրոդյուսեր Միքայել Օպստրուպը դասախոսություն կարդաց հայ կինոգործիչների, և փառատոնի հայ և այլազգի մասնակիցների համար:

Նա Եվրոպական վավերագրության ցանցի` European Documentary Network- EDN ընկերության կրթական ծրագրերի ղեկավարն է: Օպստրուպը զբաղվում է ֆիլմերի պրոդյուսերությամբ 1977 թ-ից սկսած: 80-ականներին Օպստրուպը զբաղվել է ֆիլմերի դիստրիբուցիայով, իսկ 90 թթ-ից միջազգային փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր է:

Պրոդյուսերը ներկաներին պատմեց եվրոպական տարբր երկրների պրոդյուսերական փորձի, դրանց առավելությունների, թերությունների և ֆինանսական դժվարությունների մասին:

Նա նաև խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխատել տարբեր հեռարձակողների հետ:

Բանախոսը նաև ներկաներին բաժանեց տարբեր ճյուղերի սահմանումների և համապատասխան բառապաշարի իր կազմած ցանկը: