Մասիս Մայիլյան. Ադրբեջանի զորավարժությունները շփման գծում կապված են Արցախում սպասվելիք ընտրությունների հետ

Մասիս Մայիլյան. Ադրբեջանի զորավարժությունները շփման գծում կապված են Արցախում սպասվելիք ընտրությունների հետ

PanARMENIAN.Net - Ռուսական Ria.ru լրատվական գործակալությունն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Ադրբեջանը երեքշաբթի օրը զորավարժություններ է սկսել հայ-ադրբեջանական շփման գծում:

ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ զորավարժությունները, ամենայն հավանականությամբ, կապ ունեն հուլիսի 19-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ.

«Ընդհանրապես նման զորավարժություններ պարբերաբար անցկացվում են թե´ Հայաստանի ՊՆ –ի կողմից, թե´ Ադրբեջանի, սակայն, քանի որ հենց ընտրությունների ժամանակաշրջնում են տեղի ունենում զորավարժությունները, ապա դա կարելի է կապել միայն ընտրությունների հետ»:

Մայիլյանը կարծում է, որ սա փորձ է ազդելու Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա. «Համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվի, և այստեղ ընտրությունները նորմալ կանցնեն ու ժողովուրդը ևս մեկ անգամ կհաստատի իր հավատարմությունը ժողավրդավարական արժեքներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---