Coca-Cola-ն խզել է պայմանագիրը Ռոնալդինյոյի հետ երկու բանկա Pepsi-ի պատճառով

Coca-Cola-ն խզել է պայմանագիրը Ռոնալդինյոյի հետ երկու բանկա Pepsi-ի պատճառով

PanARMENIAN.Net - Coca-Cola-ն խզել է պայմանագիրը բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ Pepsi-ի երկու բանկայի պատճառով: Ինչպես հայտնում է «Մայակ» ռադիոընկերությունը, արտերկրի ԶԼՄ-ների վրա հղումով, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ «Ատլետիկո Մինեյրո» ակումբ տեղափոխվելուն նվիրված մամլո ասուլիսին նա եկել էր երկու բանկա Pepsi-ով:

Coca-Cola-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը անհնար է համարում շարունակել համագործակցությունը «վերջին իրադարձությունների պատճառով»: Ռոնալդինյոն պետք է այդ ապրանքանիշը ներկայացներ մինչև 2014 թվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---