11 հուլիսի 2012 - 19:33 AMT
Ձիրկալն. Ռուսաստանի կողմից Սիրիային ուղղաթիռներ և ՀՀՊ համակարգեր մատակարարելը չի դադարեցվի

Սիրիային ուղղաթիռների և ՀՀՊ համակարգերի մատակարարման մասին պայմանագրերը կիրականացվեն, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Ձիրկալն հայտարարել էր, որ ՌԴ չի իրականացնի նոր սպառազինության մատակարարում դեպի Սիրիա և այդ ոլորտում պայմանգրեր չի կնքի, քանի դեռ այնտեղ իրավիճակը չի կայունացել:

«Մենք Սիրիային մատակարարում ենք պաշտպանական տեխնիկա, ՀՀՊ համակարգեր և պահեստամասեր: Սպառազինության մատակարարման էմբարգոյի մասին խոսք չկա, խոսքը ավելի վաղ ստորագրված պայմանագրերի իրականացման մասին է»,-ևս մեկ անգամ ընդգծել է նա:

Ըստ նրա, ՀՀՊ համակարգերը բնակչության դեմ կիրառելն անհնար է: