Ավելի քան 20 մարդ է վիրավորվել Մադրիդում հանքահորների բողոքի ակցիան ցրելիս

Ավելի քան 20 մարդ է վիրավորվել Մադրիդում հանքահորների բողոքի ակցիան ցրելիս

PanARMENIAN.Net - Մադրիդում ավելի քան 20 մարդ է վիրավորվել` արդյունաբերության նախարարության մոտ տեղի ունեցող հանքահորների բողոքի ակցիան ցրելիս: Ձերբակալվել է առնվազն 5 ցուցարար, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Տուժածների թվում 12 հանքագործներ են, 6 ոստիկաններ և 5 ցուցարարներ: Լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում:

Չորեքշաբթի իսպանական մայրաքաղաքում բողոքում են լեռնարդյունաբերական ոլորտի աշխատողները, ովքեր դժգոհ են իշխանությունների` այս ոլորտի ծրագրերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---