«Ազատ դեմոկրատները» հուսով են, որ ԼՂՀ-ին կհաջողվի անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած ժողովրդավարական արժեքներին և սահմանած նպատակներին, այդ թվում` հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդիինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների դերը:

Ազատ և թափանցիկ ընտրությունները ժողովրդական իշխանության իրականացման հիմնական միջոցը լինելուց բացի, ապահովում են պետության առաջընթաց զարգացումը և նրանումժողովրդավարական արժեքների հաստատումն ու պահպանումը:

Ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը առավել բախտորոշ է հատկապես միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար, որը նաև դրանով միջազգային հանրությանը պետք է ցույց տա ոչմիայն իր ցանկությունը, այլև իր ներուժն ու համամարդկային արժեհամակարգին ինտեգրվելուն և ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ զբաղեցնելուն ուղղված իր ջանքերը:

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել նրան, որ բազմաթիվ արատավոր երևույթներ, որոնք տարիներ շարունակ գոյություն ունեն հետխորհրդային գրեթեբոլոր երկրներում, Արցախում բացակայում են, դրանով իսկ ապահովելով նրա ուրույն տեղը տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությանը հաջողվել է անել այն, ինչին հետխորհրդային մի շարք պետություններ դեռ ձգտում են: Միաժամանակ պետք է փաստել, որ առկա խնդիրների օրակարգը դեռ սպառված չէ և շատ անելիքներ կան: Մենք լիահույս ենք, որ ԼՂՀ նախագահը՝ սահմանադրորերն լինելով ազատ և արդար ընտրությունների երաշխավորը, կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, ինչն էլ կարևորագույն ներդրում կլինի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում՝ բարձրացնելով ԼՂՀ միջազգային վարկանիշը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բացառելով որևէ միջամտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերին, վստահ է, որ Արցախի հերոսական ժողովրդին և նախագահին կհաջողվի հաղթահարել այս բախտորոշ մարտահրավերը և հաղթանակած դուրս գալ այս գործընթացից: Այս մասին հաղորդում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---