12 հուլիսի 2012 - 10:50 AMT
«168 Ժամ». ԲՀԿ–ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է

«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով 2011թ. փետրվարին 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին, ասել է, որ հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաև այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որևէ մեկը, եթե չցանկանա պաշտապնել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա։

«Առայժմ այդ 3 ուժերից որևէ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»,–ասել է Սահակյանը թերթին։

«168 Ժամ»–ը հիշեցնում է նաև, որ հուշագրի պայմաններից էր 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը։

«Սակայն դրանից հետո ԲՀԿ–ն չի հստակեցնում`այդ իր խոստումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»,–գրում է թերթը։

Գալուստ Սահակյանը «168 Ժամ»–ի թղթակցին ասել է, որ եթե ԲՀԿ–ն հակառակ հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելն ուժի մեջ է։