«Ոսկե ծիրան». Իտալացի ռեժիսորը վստահ է, որ գիրքը կփրկի աշխարհը

«Ոսկե ծիրան». Իտալացի ռեժիսորը վստահ է, որ գիրքը կփրկի աշխարհը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցույթում ներկայացված է իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոց» վավերագրական ֆիլմը:

Ռեժիսորը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆիլմում նշվում է, որ քաղաքներում մարդիկ ավելի շատ խսում են բանկերի և փողերի մասին, իսկ գյուղերում` ավելի շատ պարենի մասին:

Նա գտնում է, որ մի երկրում, որտեղ պատանիները ստիպված են 14 տարեկանում թողնել դպրոցն ու գնալ աշխատելու, տարօրինակ չէ, որ պատանեկան տարիքն անցնելուց հետո ուսման ցանկություն է առաջանում: Սա կատարվում է նաև քաղաքաբնակ երիտասարդ բանվորների շրջանում: Ծնողները չպետք է նրանց կասեցնելու իրավունք ունենան: Եվ մտավորականներն էլ պետք է օգնեն ծնողներին հասկանալ: Հետևաբար` նրանք պիտի իսկական մտավորականներ լինեն` սոցիալական դասերից վեր կանգնած: Բայց մտավորականներն ավելի շատ շարքային դասից են և ներկայացնում են հատկապես մտավորական ծառայողների մշակույթը:

«Վստահ եմ, որ գիրքը կփրկի աշխարհը, սակայն հզոր, վերին օղակների մարդիկ դա չեն ուզում, որովհետև եթե բոլորը զբաղվեն ինքնակրթությամբ, ապա ո ՞վ պետք է պանիր պատրաստի»,-ասաց ռեժիսորը:

Նա նաև չի համարում, որ փաստագրական ֆիմն է նկարահանել, չնայած, որ այն վավերագրական է:

Իտալացի ռեժիսորը գտնում է, որ ֆիլմում նկարահանված տղան կարող է դառնալ դերասան, սակայն նա աշխատում է ամեն օր և չնչին գումար է աշխատում:

«Աղքատներին մարդիկ նայում են միայն արտաքնապես, նրանք չեն մտածում, որ աղքատները բացի օրվա ապրուստ վաստակելուց այլ կարիքներ էլ կարող են ունենալ»,-հավելեց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---