12 հուլիսի 2012 - 13:15 AMT
ՀԲ կազմակերպությունների խումբը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին 10,4 մլրդ դոլար է հատկացրել

Եվրոյի գոտում անորոշության ու տնտեսական աճի դանդաղ պայմաններում Համաշխարհային բանկի կազմակերպությունների խումբը 2012թ. ֆինանսական տարում, որն ավարտվեց հունիսի 30-ին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին 10,4 մլրդ դոլար է հատկացրել:

Ըստ ՀԿ Եվրոպայի ու Կնետրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ֆիլիպ լը Ուերուի, ճգնաժամի բացասական ազդեցությունն այդ տարածաշրջանում զգացվում է երեք հիմնական ուղղություններում՝ ֆինանսներ, առևտուր և դրամական փոխանցումներ:

Վերջերս հրապարակված «Գլոբալ տնտեսական հեռանկարները» տեսության մեջ նշվում է, որ այս տարածաշրջանում աճի տեմպերը 2012թ. կնվազեն 3,3 տոկոսով, այն պայմանով, որ ճգնաժամը եվրոյի գոտում կհաջողվի հանգուցալուծել մինչև տարեվերջ, ասվում է հաղորդագրության մեջ, որ տրամադրվել է PanARMENIAN.Net-ին ՀԲ երևանյան գրասենյակի մամլո ծառայության կողմից: