29 հոկտեմբերի 2004 - 20:14 AMT
ԲԱՔՈՒՆ ՆՈՏԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԼՈՆԴՈՆԻՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է ներկայացրել պաշտոնական Լոնդոնին բրիտանացի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության կապակցությամբ: Ինչպես հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա Բաքվի դիրքորոշումն է հայտնել նաեւ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Գ. Մարսդենի այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի իր գլխավորած պատվիրակությունը Ղարաբաղ է այցելել Հայաստանի տարածքով, քանի որ Ադրբեջանն այսօր իր տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորություն չի կարող տրամադրել: Նախարարի խոսքերով, ադրբեջանական կողմը պատրաստ է ընձեռնել այդ հնարավորությունը: