12 հուլիսի 2012 - 13:16 AMT
Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը համահայկական մոմավառություն կկազմակերպվի

«Վահե Ավետյան» նախաձեռնող խումբը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը` նշելով, սակայն, որ մոմավառության օրը, ժամը և ձևաչափը դեռևս հայտնի չեն, սակայն այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Չուքասզյանը տեղեկացրեց նաև, որ Վահե Ավետյանի ընտանիքը վարձել է փաստաբանների, որոնք զբաղվում են ոստիկանության նախաքննությունից հետո հրապարակված տվյալների ուսումնասիրությամբ և շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով։

2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը մահացել է գիտակցության չգալով: