29 հոկտեմբերի 2004 - 22:23 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԿՐԻ ՈՉԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲՂՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայանալիք երիտասարդական համաժողովին: «Գտնում եմ, որ եթե այնտեղ համաժողով է անցկացվում, ապա ինչու ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները չմասնակցեն. չէ՞ որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է հանդիսանում»,- ասել է նա լրագրողներին, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Նախարարի խոսքերով` նման հայտարարությունը չպետք է դիտվի որպես «հայ ագրեսորների» հետ պաշտոնական կապերի հաստատում: