Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կբանակցի Թուրքիայի վարչապետի հետ

Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կբանակցի Թուրքիայի վարչապետի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կբանակցի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Էրդողանը Ռուսաստան կայցելի աշխատանքային այցով ՌԴ նախագահի հրավերով:

«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, այդ թվում Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի երրորդ նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---