«Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցում է համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի ֆիլմը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին  մասնակցում է համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի ֆիլմը

PanARMENIAN.Net - Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը հասարակական հիշողության մասին է:

«Իմ նկարահանած ֆիլմերն արծարծում են քաղաքական լուրջ խնդիրներ, սակայն ես ընդհանրապես չեմ ցանկանում դրանք վերածել ագիտացիայի, այլ ուզում եմ վերածել արվեստի: Թուրքիայում, «սենյակներից» մեկում եթե կա խնդիր, այն քննարկելու փոխարեն կողպում են դուռը»,-մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ալփերը:

Ֆիլմի հերոսը` Սումրուն, իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի և դրանց պատմության ժողովածու կազմելու մասին և մի քանի ամսով ուղևորվում է երկրի հարավ-արևմտյան հատված: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ ընթացող «անանուն պատերազմի» մեջ նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:

Ռեժիսորի ներկայացմաբ ֆիլմում խոսվում է քրդերի մասին, սակայն այստեղ Թուրքիայի հարյուրամյակի խնդիրներն են պատկերված:

Ֆիլմում հասարակական խնդիրներն են առաջ քաշվել, և գլխավոր հերոսը կին է: Նրա խոսքով, կանայք ավելի շատ են պաքարում: «Ըստ էության, Թուրքիայում երբ այլ լեզուներն արգելված էին, կանայք էին փոխանցում ազգի հիշողությունները և թաքուն լեզու սովորեցնում: Տղամարդիկ են կռվում, բայց ազդեցությունը զգում են կանայք և երեխաները»,-նշեց ռեժիսորը:

Նա նաև գտնում է, որ վերը նշված «սենյակների» դռները փակ պահել չի լինում, և Թուրքիայում սկսել են խոսել այդ խնդիրների մասին: Ըստ նրա, նա 15 տարի առաջ ֆիլմը չէի կարող նկարահանել, հիմա ավելի ազատ է:

Ֆիլմը Թուրքիայում շատ չի ցուցադրվում, և հաճախ արձագանք էլ չի կարող ստացվել: Օզջան Ալփերի ֆիլմերից մեկը օրինակ 150.000 օրինակով է վաճառել, ոչ օրինական՝ «պիրատական» 450. 000 սկավառակ: «Այս թիվն ինձ համարձակություն տվեց, և ես ավելի խիզախ եմ աշխատել այս ֆիլմի վրա»,-հավելեց նա:

Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---