12 հուլիսի 2012 - 14:48 AMT
Ռուսաստանը թույլ է տվել Իտալիային իր տարածքով ռազմատեխնիկա ու անձնակազմ տեղափոխել Աֆղանստան

Ռուսաստանի իշխանությունները թույլ են տվել Իտալիային իր տարածքով ռազմատեխնիկա ու անձնակազմ տեղափոխել Աֆղանստան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդպիսով վավերացվել է ՌԴ և Իտալիայի միջկառավարական համաձայնագիրը սպառազինության ավիատարանցման մասին, որ ստորագրվել էր Հռոմում 2011թ. փետրվարի 16-ին:

Սպառազինության տարանցման ժամանակ պարտադիր պայման է համարվում օդանավի վայրէջքը ՌԴ տարածքում: