12 հուլիսի 2012 - 16:17 AMT
Դամասկոս. Ֆարեսն ազատվել է Իրաքում Սիրիայի դեսպանի պաշտոնից և կհետապնդվի օրենքով

Սիրիայի ԱԳՆ հուլիսի 12-ին տեղեկություն է տարածել Իրաքում այդ երկրի դեսպան Նավաֆ Ֆարեսի` աշխատանքից ազատվելու մասին, ով նախօրեին հայտարարել էր ընդդիմության կողմն անցնելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Գերատեսչությունում ընդգծում են, որ նախկին դիվանագետի հայտարարությունները «հակասում են նրա պարտականություններին, ըստ որոնց նա պետք է պաշտպանի երկրի դիրքորոշումը»: Հաղորդվում է նաև, որ նախկին դեսպանը ըստ օրենքի հետապնդման ենթակա է: