12 հուլիսի 2012 - 15:36 AMT
Արտաշես Գեղամյանը Ռուբեն Հայրապետյանին համարում է բարձր մարդկային արժեքների կրող և իր աջակցությունն է հայտնում նրան

Նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ ՀՀԿ խորհրդանական խմբակցության անդամ Արտաշես Գեղմյանը մեկնաբանել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած Վահե Ավետյանի սպանությունը և այդ առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ուղղված մեղադրանքները: «Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատի վայր դնելուն, ապա վերջինս բարձր մարդկային արժեքների կրող է: Եվ այժմ, երբ չորս կողմից հարձակվել են նրա վրա, երբ փորձում են նրա տան մոտ պիկետ անցկացնել, տա Աստվֆած, որ ամեն ինչ պարզվի, պարզվեն այն սրիկաները, ովքեր հայկական գչանցում չունեն և նախաձեռնել են այս ամենը»,-հայտարարել է Գեղամյանը:

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ինչպես նաև ցավակցություններս` Վահե Ավետյանի ընտանիքին»,-հավելել է նա:

Գեղամյանի խոսքով, «արդեն ակնհայտ է, որ այս ողբերգությունը, որին շատ խորը գնահատական է տվել Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր, ցավոք, փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին և այն վերածել են սպեկուլյացիաների առարկա»; Այս առնչությամբ նա նկատել է, որ երբ քաղաքական տեսանկյունից հասարակությանն ուղղված նոր ասելիք չկա, ստիպված են լինում նման ստոր քայլերի դիմել:

Գեղամյանը նաև հեգնանքով հայտարարել է, որ Վահե Ավետյանի սպանությունը նրան հիշեցրել է 2001թ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունը և որ այն հայտնի և ծանոթ անձինք, ովքեր ԶԼՄ-ներում հանդես են եկել Վահ Ավետյանի սպանության վերաբերյալ հայտարարություններով և ներկա էին նրա թաղմանը, «չգիտես ինչու, այդ քաղաքական առաջնորդներից ոչ ոք այն ժամանակ թաղման չգնաց, ոչ ոք հարցազրույց չտվեց և իր համար գլխացավանք չստեղծեց»:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: