12 հուլիսի 2012 - 16:14 AMT
Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում

Հերթական զորավարժությունների անցկացման նպատակով դեպի Միջերկրական ծով ուղևորված նավերի վրա Սիրիայի համար նախատեսված ռազմական բեռներ չկան, հայտնում է «Ինտերաֆսք» գործակալությունը՝ ռազմադիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

«ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական ռազմանավերը Սիրիա կտեղափոխեն Մի-25 ուղղաթիռներ ու ՀՕՊ համակարգեր, ճշմարիտ չեն»,-ասել են դիվանագիտական շրջանակներում:

Սիրիայում վերանորոգված երեք Մի-25 ուղղաթիռներն ու ՀՕՊ միջոցները պատվիրատուին կհանձնվեն քաղաքացիական նավով: «Այժմ այդ հարցը մշակվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը: