12 հուլիսի 2012 - 17:05 AMT
ՌԴ հանրությունն աշնանը կկարողանա ծանոթանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերին

Արդեն աշնանը ռուս հասարակությունը կկարողանա ծանոթանալ 1915թ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումների և արխիվային փաստաթղթերի:

Այս մասին Մոսկվայում Հայ երիտասարդության Ինտելեկտուալ համագործակցության միության կողմից կազմակերպված «Հայկական սփյուռքի ռեսուրսները` տեղեկատվական պատերազմի համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքաքկան և սոցիալական հետազոտությունների Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Ըստ նրա, ռեսուրսը բաց և հասանելի կլինի:

Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցում էին ռուս փորձագետներ և Մոսկվայի հայկական սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: