
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի Շամխորի շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Չինգիզ Բադալովն իրեն կցված ինքնաձիգից կրակել է զինակից Սալեհ Վալեխ օղլու Գորադաևի վրա, որը ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է։
Ըստ շրջանառվող լուրերի՝ մահացողը զորակոչվել է Բալականի շրջանում, որտեղ ապրում են տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող ավարները։