
Դավիթ Շահնազարյանը շարունակում է մնալ ընդդիմադիր ՀԱԿ-ի անդամ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, Շահնազարյանը հայտարարել է ՀԱԿ Կենտրոնական շտաբի կազմից դուրս գալու, այլ ոչ թե Կոնգրեսը լքելու մասին:
Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ անդամներ են Կոնգրեսի կազմում ներառված կուսակցությունների անդամները, ինչպես նաև առանձին անհատներ, ովքեր որոշել են անդամակցել ՀԱԿ-ին:
Դավիթ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ՀԱԿ-ից դուրս էր եկել դեռևս նախքան խորհրդարանական ընտրությունները` մարտին, և առհասարակ դադարեցրել է իր գործունեությունը այս քաղաքական ուժի կազմում»: