Ալեքսանդր Սոկուրովը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով

Ալեքսանդր Սոկուրովը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հուլիսի 12-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Եղիցի լույս» մրցանակը ռուս կինոռեժիսորին շնորհվել է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---