Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարը գրոհայինների դեմ

Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարը գրոհայինների դեմ

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարը զինյալ գրոհայինների դեմ: Նախօրեին ուժայինները փակել էին Թուրքիայից ու Լիբանանից երկրի տարածք ներխուժած զինյալների ճանապարհը: Ըստ «Սանա» գործակալության, մարտի ժամանակ Ռուբեյա սահմանամերձ բնակավայրում, «մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել», իսկ ավազակախմբի մնացորդները փախել են Թուրքիա:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այն մասին, որ Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ ալ Ֆարիսը, որն ինքնակամ լքել էր իր պաշտոնը, հեռացվել է աշխատանքից: Հինգշաբթի հայտնի է դարձել, որ ալ Ֆարիսը անցել է Քաթարի տարածք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---